Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «400 խաղը հիանալի նշաձող է»

Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» դեմ «Բարսելոնայի» նախորդ հանդիպումը կատալոնական սուպերակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար հոբելյանական՝ 400-րդն էր Իսպանիայի առաջնությունում։

Խաղից հետո Տեր Շտեգենը ակումբի կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է այս իրադարձությունը։

«400 խաղը հիանալի նշաձող է: Ես միշտ փորձում եմ լավագույնն անել իմ ակումբի համար, ես սիրում եմ լինել խաղադաշտում»:

Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը կատալոնական սուպերակումբում հանդես է գալիս 2014 թվականից։ Իսպանիայի առաջնության հաջորդ խաղում «Բարսելոնան» պետք է մենամարտի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։