Յոն Մին Սոնը «Թոթենհեմի» պատմության հինգերորդ լավագույն ռմբարկուն է

«Թոթենհեմի» վինգեր Յոն Մին Սոնը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (4:0):

31-ամյա հարավկորեացու համար այս գոլը 159-րդն էր «Թոթենհեմի» մարզաշապիկով: Նա «Թոթենհեմի» կազմում խփած գոլերի քանակով բարձրացել է 5-րդ տեղը՝ հավասարվելով Քլիֆ Ջոնսին։ Այս նշակետին հասնելու համար Սոնին անհրաժեշտ է եղել 397 հանդիպում անցկացնել: Ջոնսը, ով լոնդոնցիների կազմում հանդես է եկել 1958-1968 թվականներին, դա արել է 378 խաղում:

Միայն Մարտին Չիվերսը (1968-1976, 174 գոլ – 367 հանդիպում), Բոբի Սմիթը (1955-1964, 208 – 317), Ջիմի Գրիվզը (1961-1970, 266 – 379) և Հարի Քեյնն են (2010-283) ամենաշատը գոլ հեղինակել։