Վինիսիուս Ժունիորը կարող է տեղափոխվել ՊՍԺ

Առաջիկա ամառ ՊՍԺ-ն մտադիր է փորձել ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսին ձեռք բերելու փորձը կլինի փարիզեցիների արձագանքը ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, որը, ըստ վերջին տեղեկությունների, պետք է տեղի ունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Ընդգծվում է, որ եթե ՊՍԺ-ն տպավորիչ առաջարկ անի ֆուտբոլիստին, ապա մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի խանգարի Վինիսիուսի տրանսֆերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։