«Նյուքասլի» տնօրեն․ «Վստահ եմ, որ սաուդյան ակումբները հանդես կգան Չեմպիոնների Լիգայում»

«Նյուքասլի» տնօրեն Ամանդա Սթեյվելին ասել է, որ սաուդյան ակումբները կմասնակցեն Չեմպիոնների Լիգային:

«Ես լիովին վստահ եմ, որ սաուդյան ակումբները հանդես կգան Չեմպիոնների Լիգայում: Ես պատկերացում չունեմ, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, բայց իմանալով սաուդցիներին, կարծում եմ, որ դա երկար չի տևի», – Սթևլիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արաբական ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ բանակցություններ է վարում ՈւԵՖԱ-ի հետ՝ նպատակ ունենալով Սաուդյան Արաբիայի թիմերին 2025 թվականից սկսած մասնակցել Չեմպիոնների Լիգային։