Պեպ Գվարդիոլա. ««Լիվերպուլին» հաղթելու համար պետք է 90 րոպե, «Արսենալին»` 25»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով «Լիվերպուլի» և «Արսենալի» մասին, որոնց հետ իր թիմն այս մրցաշրջանում պայքարում է Անգլիայի չեմպիոնության համար։

««Լիվերպուլը» «Լիվերպուլ» է, նա միշտ կմնա մեր մրցակիցը։ Անցած մրցաշրջանում «Արսենալը» մեր գլխավոր մրցակիցն էր։ Միայն տեսեք, թե ինչպես են նրանք խաղում:

«Լիվերպուլին» պետք է ավելի քան 90 րոպե մեկ խաղում հաղթելու համար, «Արսենալին» երբեմն ընդամենը 25 րոպե է անհրաժեշտ հաղթանակի համար: Դրա համար նրանք այդքան բարձր են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։