ԱՊԼ-ի երեք գրանդներ ցանկանում են գնել Յոզուա Կիմիխին

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է ուժերը փորձել անգլիական ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Express-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երեք ներկայացուցիչներ։ Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են գնել Կիմիխին։ Յոզուան չի կարող պայմանավորվել «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։