Լուկա Մոդրիչը չի տեղափոխվի «Գալաթասարայ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի տեղափոխվի «Գալաթասարայ»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 38-ամյա խորվաթ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Գալաթասարայը»։

Ըստ աղբյուրի՝ այս տեղեկությունը հավաստի չէ, և Մոդրիչը չի ցանկանա տեղափոխվել Թուրքիայի առաջնություն։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։