Կիլիան Մբապպեն՝ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն հեղինակ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խփեց Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլը։

25-ամյա ֆրանսիացին դուբլի հեղինակ է դարձել 1/8 եզրափակչի «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան խաղում ու մրցանակ ստացել բասկերի հետ խաղում իր առաջին գոլի համար։

ՊՍԺ-ն այս խաղում հաղթեց (2:1) և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։

Շաբաթվա գոլահարի մրցանակի համար պայքարում էին նաև Մանուել Ականջին («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Էլյոունուսին («Կոպենհագեն») և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»):