«Ռեալի» աստղերից մեկը կհեռանա թիմից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը։ Այս մասին տեղեկացնում է Todofichajes պորտալը։

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է բրազիլացի հարձակվողի ծառայություններով: Փարիզցիները ցանկանում են գնել Վինիսիուսին և նրան դիտարկում են որպես Կիլիան Մբապպեի փոխարինող։

Ժունիորը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը։ Փարիզում պատրաստ են բրազիլացուն երաշխավորել բարձր աշխատավարձ, որը երկու անգամ ավելի շատ կլինի, քան Մադրիդում։ Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 150 միլիոն եվրո։

Վինիսիուսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում։ 23-ամյա հարձակվողն ունի 9 գոլ և 4 գոլային փոխանցում։