Դարվին Նունյեսը վերջին 12 խաղում 12 արդյունավետ գործողություն է կատարել

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը 2024 թվականին անցկացրած 12 խաղում 12 արդյունավետ գործողություն է կատարել։ Այս մասին հայտնում է OptaJoe-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նախօրեին ուրուգվայցի հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի «Սպարտայի» հետ առաջին խաղում (5:1):

24-ամյա հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2022 թվականի ամռանը 80 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի, կազմում է 65 մլն եվրո։ Այս մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման։ Նա դարձել է 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի 2023/2024 մրցաշրջանի 27 տուրից հետո «Լիվերպուլը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։