«Չելսին» որոշել է ազատվել իր ֆուտբոլիստներից մեկից

Լոնդոնի «Չելսին» որոշել է Մարկ Կուկուրելյայի ապագան ակումբում: Այս մասին հայտնում են Football Insider-ի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թոփ-ակումբը որոշել է ազատվել իսպանացուց։ Մարկ Կուկուրելյան վաճառքի կհանվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մրցաշրջանում Մարկը մասնակցել է 12 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ «Չելսին» ձախողվում է Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում։ Անցկացրած 26 հանդիպումներից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են ընդամենը 11-րդ տեղը։