Կառլո Անչելոտտին կարող է պաշտոնանկ արվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։ Այս լուրը հայտնվել է Todofichajes պորտալի էջերում։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոսի» ոչ համոզիչ խաղը վերջին հանդիպումներում կասկածի տակ է դնում իտալացու ապագան «Ռեալում»: «Արքայական» ակումբի ղեկավարությանը դուր չի եկել, որ թիմը մեծ դժվարությամբ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։

Անչելոտտիի հրաժարականը հնարավոր կլինի, եթե «Ռեալին» չհաջողվի հաղթել Իսպանիայի առաջնությունում, որտեղ ներկայումս գլխավորում է՝ 7 միավորի առավելություն ունենալով «Ժիրոնայից»:

Իտալացի մարզչի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։