«Մանչեսթեր Սիթին» ուրախ է, որ Կիլիան Մբապպեն կմիանա «Ռեալին»

«Մանչեսթեր Սիթին» հանգստացել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կմիանա Մադրիդի «Ռեալին», հայտնում է RMC Sport-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխությունը փակում է Էրլինգ Հոլանդի՝ մադրիդյան ակումբ հնարավոր հեռանալու դուռը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ՊՍԺ-ն ու ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ֆրանսիացին փարիզցիների կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։

Հոլանդն իր հերթին 2022 թվականից պաշտպանում է «Մանչեսթեր Սիթիի» գույները։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։