«Ռեալը» մտահոգված է թիմի ֆիզիկական պատրաստվածությամբ

Մադրիդի «Ռեալը» մտահոգված է թիմի ֆիզիկական պատրաստվածությամբ վերջին հանդիպումներում, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարությունը մտահոգված է թիմի մարզավիճակով այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին ութ հանդիպումներից չորսում: Ակումբն ուսումնասիրում է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը, որը բաժանված է երեք բաժնի՝ ուժ, արագություն և դիմացկունություն։

«Ռեալը» մտադիր է ավելի շատ շեշտը դնել տոկունության վրա և պլանավորում է հաջորդ շաբաթ վերաներկայացնել CPAP (շնչուղիների շարունակական դրական ճնշում) դիմակները մարզումների ժամանակ:

Իր վերջին խաղում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «ՌԲ Լայպցիգի» հետ (1:1), սակայն երկու խաղից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Իսպանիայի առաջնությունում թիմը 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։