Ալեքսանդր Զինչենկոն ամռանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։

Ինչպես հայտնում է FootballTransfers-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բավարիան» և «Նյուքասլը»: Նշվում է, որ մյունխենյան ակումբին անհրաժեշտ է նոր ձախ պաշտպան, քանի որ Ալֆոնսո Դեյվիսը հավանաբար հաջորդ ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Արսենալը» ցանկանում է 45 միլիոն եվրո ստանալ 27-ամյա Զինչենկոյի վաճառքի համար։

Այս մրցաշրջանում ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն «Արսենալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջին անգամ Զինչենկոն «Արսենալի» կազմում խաղ է անցկացրել փետրվարի 4-ին։ Այնուհետեւ լոնդոնցիների մրցակիցը «Լիվերպուլն» էր (3:1):