Կիլիան Մբապպեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ Սոսյեդադի» հետ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ։ ՊՍԺ-ն այս խաղում հաղթեց (2:1) և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։

Մրցանակի համար պայքարում էին նաև Հարի Քեյնը («Բավարիա»), Մանուել Ականջին («Մանչեսթեր Սիթի») և Վիլի Օրբանը («Լայպցիգ»):