Աուրելիեն Չուամենի. «Ես պետք է խնդրեմ նախագահին դուրս գալ և պատմել ձեզ իրավիճակի մասին»

Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին ասել է, որ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ քննարկել է «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Ֆրանսիայի հավաքականում։

«Մբապպե․ Ես նրան ոչինչ չասացի, ես չգիտեի նրա հեռանալու մասին։ Հիմա ես գիտեմ այդ մասին, բայց ավելին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ոչինչ չգիտեմ։ Ես պետք է խնդրեմ նախագահին դուրս գալ և պատմել ձեզ իրավիճակի մասին», – Չուամենիի խոսքերն է մեջբերում Canal Plus-ը։

Հաջորդ ամառ Մբապպեն կդառնա ազատ գործակալ։ Ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է։