ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը քվեարկության է դրել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս թեկնածուների։

Այս թվում են Կիլիան Մբապպեն (ՊՍԺ), Հարի Քեյնը (Բավարիա), Մանուել Ականջին (Մանչեսթեր Սիթի) և Վիլի Օրբանը (Լայպցիգ)։

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի կայքում։