Պեպ Գվարդիոլա․ «Դժվար էր հարձակվել «Կոպենհագենի» վրա, քանի որ նրանք լավ կազմակերպված են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։

«Դժվար էր հարձակվել «Կոպենհագենի» վրա, քանի որ նրանք լավ կազմակերպված են, խաղում են չորս կամ հինգ ետևում: Բայց մենք թիմ ենք, որը հավատում է, որ կարող ենք հաղթել: Մենք մրցում ենք «Ռեալի» և «Բավարիայի» հետ։

Մենք չգիտենք, թե ում հետ կհանդիպենք, կսպասենք և կտեսնենք։ Կարևորն այն է, որ մենք յոթ տարի անընդմեջ դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մրցակիցը կորոշվի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։