Խվիչա Կվարացխելիայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Ֆուտբոլային գործակալ Մամուկա Ջուգելին, ով ներկայացնում է «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիայի շահերը, խոսել է իր ֆուտբոլիստի ապագայի մասին։ Նախկինում որոշ լրատվամիջոցներ հարձակվող խաղացողին կապում էին եվրոպական թոփ ակումբներից մեկը տեղափոխվելու հետ:

«Ինչ վերաբերում է Խվիչայի ապագային, մենք սերտ կապի մեջ ենք «Նապոլիի» ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Նա կհեռանա, եթե մեկ այլ ակումբ առաջարկ անի, որից ղեկավարները չկարողանան մերժել։

Կոնկրետ գումարի մասին չեմ կարող խոսել, դա կգնահատի Դե Լաուրենտիսը։ Ես ընդամենը Խվիչայի պայմանագիրն ու աշխատանքը պաշտպանում եմ։ Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի վերջին»,- Ջուգելիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։