Հանս-Դիտեր Ֆլիկը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, հայտնում է Sky Sport Deutschland-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդիպել է Ֆլիկի գործակալ Պինի Զահավիի հետ, ով լավ հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։

Դեռ վերջնական որոշում չկա, իսկ «Բարսելոնան» շարունակում է ուսումնասիրել մյուս թեկնածուներին։

Ֆլիկի վերջին աշխատավայրը Գերմանիայի հավաքականն է, որը նա գլխավորել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր։

Հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։

Լա Լիգայի 27 տուրից հետո ակումբը 58 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։