Ալեքսանդր Զինչենկոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հայտնվել է մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։

Ըստ FootballTransfers-ի՝ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ մյունխենցիներին անհրաժեշտ է նոր ձախ պաշտպան, քանի որ Ալֆոնսո Դևիսը հավանաբար հաջորդ ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Արսենալը» 27-ամյա Զինչենկոյի համար կպահանջի 45 միլիոն եվրո։