Պեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել իր թիմի բարդ գրաֆիկից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քննադատել է այս մրցաշրջանում իր թիմի հանդիպումների ժամանակացույցը։ Իսպանացին բացատրել է, թե ինչու է թիմի զգալի ռոտացիա կատարել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Կոպենհագենի» հետ պատասխան խաղում (3։1)։

«Պե՞տք է խոսենք Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավոր հետաձգման մասին։ Կասեն՝ շատ փող ենք տալիս, լռե՛ք։

Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» հետ խաղում ինձ թարմ ֆուտբոլիստներ էին պետք։ Ես տեսնում եմ, թե որքան հոգնած են իմ խաղացողները։ Որոշ երկրներում, երբ խաղում ես չորեքշաբթի, քեզ թույլ են տալիս խաղալ շաբաթ օրը, իսկ մենք կիրակի օրը խաղացինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ինձ պետք էին թարմ ֆուտբոլիստներ, ովքեր կդիմանային նման դժվար հանդիպմանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։