Մադրիդի «Ռեալը» 20-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Կառլո Անչելոտտիի թիմը ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ և ընդհանուր հաշվարկով (2։1) դուրս եկավ հաջորդ փուլ։

Մադրիդի «Ռեալը» ակումբի պատմության մեջ 20-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Միայն «Բավարիան» է ավելի հաճախ է դա արել (22 անգամ)։

Լավագույն եռյակում է նաև «Բարսելոնան» (18), որը կարող է քառորդ եզրափակիչ անցնել «Նապոլիին» անցնելու դեպքում։ Առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով։