Մարկուս Թյուրամ. «Մենք մտադիր ենք շարունակել պայքարը գավաթների համար»

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը գնահատել է միլանյան թիմի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։

«Մեր ներկայիս կազմը գոյություն ունի արդեն երեք տարի։ Անցած մրցաշրջանում մենք պարտվեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց կարող էինք նվաճել տիտղոսը։ Մենք մտադիր ենք շարունակել պայքարը գավաթների համար։

Իհարկե, հիմա ավելի հեշտ է դրան նայել, ամեն ինչ լավ է ընթանում, բայց սա առաջընթաց է, որը շարունակվում է արդեն մի քանի տարի»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ինտերը» 1/8-րդ եզրափակիչում կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։