Ջանլուիջի Դոննարումման կարող է վերադառնալ Ա Սերիա

Իտալիայի հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Ակումբը կարող է դարպասապահին գնել 40 միլիոն եվրոյով։

25-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Ջանլուիջին անցկացրել է 21 հանդիպում։