Էրլինգ Հոլանդ․ «Ուզում եմ նորից հաղթել ամեն ինչ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Կոպենհագենի» հետ պատասխան խաղի սպասելիքներով։ Առաջին հանդիպմանը անգլիական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։

«Անցյալ մրցաշրջանում ես հաղթեցի ամեն ինչ, և հիմա, երբ ես հասցրի այն, ուզում եմ նորից հաղթել ամեն ինչ: Մեր թիմում ամեն ինչ լավ է, և ես կենտրոնացած եմ ավելի շատ գոլեր խփելու և տղաներին օգնելու վրա։
Երբ ես փոքր էի, հեշտ չէր: Ես սկսեցի լացել, եթե պարտվեինք, և դրա պատճառով շատ շանսեր բաց թողեցի։ Սա մի բան է, որի վրա պետք է աշխատել:

Ի վերջո, ամեն ինչ գլխի մեջ է: Շատ պահեր բաց թողեցի ու կշարունակեմ բաց թողնել, բայց կշարունակեմ գոլեր խփել։ Հավանաբար ապագայում մեծ շանս բաց կթողնեմ, մարդիկ ինձ կքննադատեն։ Պե՞տք է շարունակե՞մ մտածել այս մասին: Ոչ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։