Ջուդ Բելինգհեմը կարող էր հայտնվել անգլիական թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտնել է, որ փորձել է համոզել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին միանալ թիմին։

«Բելինգհեմը եկել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա: Մենք փորձեցինք բանակցել Ջուդի հետ, բայց նա գիտեր, թե ինչ է ուզում։

Բելինգհեմը ցանկանում էր որոշակի քանակությամբ խաղային րոպեներ ունենալ հիմնական կազմում»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում The Overlap-ը: