Սամիր Նասրի․ «Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղի մասին իր կարծիքով։

«Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Երբ գնդակը դիպչում է նրան, դա նշանակում է, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ, նա միակն է իր տեսակի մեջ»,- Նասրիի խոսքերն է մեջբերում Canal+-ը։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։