Թոմաս Տուխել․ «Տիտղոսների մասին խոսելը ձեզ տիտղոսներ չի բերի»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լացիոյի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։

Հռոմում կայացած առաջին խաղում «Լացիոն» սենսացիա ստեղծեց՝ հաղթելով 1։0 հաշվով։

«Տիտղոսների մասին խոսելը ձեզ տիտղոսներ չի բերի։ Պետք է լավ մարզվենք այսօր, իսկ վաղը լավ խաղանք: Մենք ունենք շատ բաներ, որոնք կարող ենք բարելավել:

Իսկ էմոցիաներով լի մարզադաշտ մեզ անպայման պետք կգա։ Եվ մեր խնդիրն է լիցքավորել երկրպագուներին այս էմոցիաներով։ Մենք պետք է բարձրակարգ ելույթ ունենանք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։