Արտակ Դաշյանը ուսի վնասվածք է ստացել

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ուսի վնասվածք է ստացել «Վեստ Արմենիայի» հետ IDBank Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում։

Խաղի 56-րդ րոպեին Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ: Ֆուտբոլիստին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։

Նշենք, որ «Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։