Հայտնի է դարձել Արտակ Դաշյանի վնասվածքի լրջությունը

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվեց:

Ինչպես հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն։

Ըստ նախնական բժշկակական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ։