Մադրիդի «Ռեալը» գրեթե համաձայնության է եկել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի հարցում

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձում է ուժեղացնել պաշտպանությունը։

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, իսպանական ակումբը գրեթե համաձայնության է եկել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի հարցում։

Աղբյուր համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է իրենց առաջարկը հասցնել 50 միլիոն եվրոյի՝ հաշվի առնելով բոնուսները։ Հաղորդվում էր, որ կանադացի ֆուտբոլիստը մադրիդցիների հետ չորս տարվա պայմանագիր կկնքի։ Այլ առաջարկներ խաղացողը չի դիտարկում։ Ի դեպ, Դևիսի գործող պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։