Միկել Արտետա․ «Մենք վերլուծում ենք յուրաքանչյուր թիմի ուժեղ և թույլ կողմերը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Մենք վերլուծում ենք յուրաքանչյուր թիմի ուժեղ և թույլ կողմերը: Ես շատ ծանոթ եմ «Շեֆիլդ Յունայթեդին»։

Ասում եմ ձեզ, սա իսկապես բարդ հանդիպում է լինելու մեզ համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնցիների մամուլի ծառայությունը։