Հայտնի են դարձել Վիկտոր Օսիմհենի ձեռքբերման հիմնական հավակնորդները

Հայտնի են դարձել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ձեռքբերման հիմնական հավակնորդները։

Ինչպես հայտնում է The Independent-ը, ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են այս ամառ: Նիգերիացու պայմանագրում նշված է փոխհատուցման չափը՝ 110 մլն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ Օսիմհենով շարունակում են հետաքրքրվել նաև «Չելսին» և «Արսենալը»: «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ֆուտբոլիստին տեսնում է որպես ակումբի համար առաջիկա մի քանի տարիների իդեալական հարձակվող։ ՊՍԺ-ն, մինչդեռ, դիտարկում է Օսիմհենին որպես Կիլիան Մբապպեի փոխարինող, ով ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։