ՊՍԺ-ն ակնկալում է, որ Կիլիան Մբապպեն ակումբին կվճարի մինչև 150 միլիոն եվրո

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունն ակնկալում է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելիս ակումբին կվճարի իր բոնուսի մի մասը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս գումարը կարող է տատանվել 100 միլիոն եվրոյից մինչև 150 միլիոն եվրո, ինչը կօգնի ֆրանսիական ակումբին ֆինանսական լավ վիճակում թողնել պայմանագրի ավարտից հետո հարձակվողի անվճար հեռանալուց հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապպեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։