Պեդրին կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հայտնվել է եվրոպական գրանդներից մեկի ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում են Todofichajes-ը, 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդը մտադիր է ամրապնդվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Բունդեսլիգայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։

Այս մրցաշրջանում «Բավարիան» երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ մնալով տասը միավորով։ Մյունխենյան թոփ-ակումբը պատրաստ է Պեդրիի տրանսֆերի համար վճարել 75 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։