Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ բաց կթողնեն Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին վնասվածքի պատճառով

«Բարսելոնան» մանրամասներ է հայտնել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և Պեդրիի վնասվածքների մասին, որոնք ստացել են «Ատլետիկի» հետ Լա լիգայի 27-րդ տուրի խաղում։

Հոլանդացին վնասել է աջ կոճի կապանները, իսկ իսպանացին աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել։

Կատալոնական ակումբը չի հայտնում ֆուտբոլիստների վերականգնման ժամկետների մասին, սակայն իսպանական լրատվամիջոցները գրում են, որ դե Յոնգը բաց կթողնի մոտ մեկ ամիս, իսկ Պեդրին վտանգում է բաց թողնել մինչև վեց շաբաթ։