Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Մոհամեդ Սալահի վերաբերյալ «Լիվերպուլի» խնդրանքը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին հանդիպումները։ Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Յուրգեն Կլոպն ասել է, որ եգիպտացին կարող է խաղադաշտ վերադառնալ հաջորդ շաբաթ։ Սալահը այն ֆուտբոլիստների ցուցակում է, ում Եգիպտոսի հավաքականը ցանկանում է տեսնել մարտի հավաքին։

«Լիվերպուլը» խնդրել է եգիպտացիներին չհրավիրել հարձակվողին, սակայն պատասխանը մերժվել է։ Տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ Սալահի վիճակը կգնահատեն ազգային հավաքականի բժիշկները։

Հարկ է նշել, որ մարտի 22-ից 26-ը Եգիպտոսի հավաքականը Խորվաթիայի, Թունիսի և Նոր Զելանդիայի հետ կմասնակցի մրցաշարին։