Բունդեսլիգայի 24 տուրից հետո «Շտուտգարտը» միավորների նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Opta Sports-ը։
Մարտի 2-ին Սեբաստիան Հյոնեսի թիմն արտագնա խաղում հաղթեց «Վոլֆսբուրգին»՝ 3։2 հաշվով։ Այժմ «Շտուտգարտն» ունի 50 միավոր, ինչը ռեկորդային է թիմի պատմության մեջ։
«Շտուտգարտն» ընթանում է երրորդ տեղում և 4 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Բավարիային», իսկ Բունդեսլիգայի առաջատար «Բայերին»՝ 11 միավորով։