Լեոն Գորեցկան կարող է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կմտածի ակումբից հեռանալու մասին։

Լրագրող Մաքսիմիլիան Կոխի խոսքով՝ այս պահին 29-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է մյունխենցիների կազմում իր ելույթների վրա։ Չնայած «Յուվենտուսի» հետաքրքրությանը, կիսապաշտպանն իր ապագայի հարցում կորոշի միայն այն բանից հետո, երբ հայտնի կդառնա թիմի նոր գլխավոր մարզչի անունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոմաս Տուխելը հաջորդ ամառ կլքի «Բավարիայի» մարզչի պաշտոնը։

Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։