PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» վստահ խաղով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։

Հյուրերի միակ գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 62 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Էրիկ տեն Հագի թիմը ունի 44 միավոր և 6-րդն է մրցաշարային աղյուսակում։