Ռոնալդ Կումանը հայտնել է, թե որ ընտրանու դեմ կցանկանար մրցել EURO-2024-ի եզրափակչում

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, թե որ թիմի հետ կցանկանար հանդիպել Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչում։

«Եթե մենք խաղանք Իսպանիայի դեմ, թող դա լինի եզրափակչում, քանի որ քառորդ եզրափակչում կամ 1/8 եզրափակչում ես կարծում եմ, որ ոչ Իսպանիան չի ցանկանա խաղալ Նիդերլանդների հետ, ոչ էլ Հոլանդիան՝ Իսպանիայի հետ»,- Կումանի խոսքերըն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 16-րդ փուլ: Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։