Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բարսելոնան»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է մտածել «Բարսելոնայում» աշխատելու մասին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 50-ամյա մասնագետի համար առաջնայինը Պրեմիեր Լիգա վերադառնալն է։ Մասնավորապես, մարզիչը պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Եթե ​​Անգլիա տեղափոխվելու տարբերակն անհաջող ստացվի, գերմանացին հետաքրքրված կլինի մարզչական կարիերան կատալոնական ակումբում շարունակել։

«Բավարիան» ավելի վաղ հայտարարել էր Տուխելի՝ 2023/24 մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։