«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է կիսապաշտպան Անսու Ֆատիի վիճակի մասին։
«Նա պետք է ավելի շատ հավատա ինքն իրեն: Նա զգայուն տղա է, լավ տղա, և իմ աշխատանքի մի մասն այն է, որ օգնեմ խաղացողներին հավատալ իրենց, ցույց տալ իրենց բոլոր որակները, ոչ թե դրանցից մի քանիսը: Նա պետք է ամեն օր տա 100%-ը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայի» սան է, ում համակարգում է 2012 թվականից։ Կիսապաշտպանը հանդես է գալիս անգլիական ակումբում մեկ տարի վարձավճարով։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: