«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ամռանը ֆուտբոլիստ ձեռք բերել աջ պաշտպանի դիրքում՝ որպես Աարոն Վան-Բիսակային փոխարինող: Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները պաշտպանի հետ ընթանում են դանդաղ տեմպերով, ինչը չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաղորդվում է, որ ակումբը մտադիր է վաճառել Վան-Բիսակային՝ թույլ չտալու համար, որ նա հեռանա որպես ազատ գործակալ:
Աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու թեկնածուների թվում են «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը, ինչպես նաև Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 26 տուրից հետո 44 միավորով վեցերորդ տեղում է։