Յուրգեն Կլոպը ասել է, թե արդյոք Ալիսոնը այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս կգա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է դարպասապահ Ալիսոն Բեքերի համար սպասվող վերականգնման ժամանակահատվածի մասին։

«Ալիսոնը ծանր վնասվածք ունի։ Վերականգնման ճշգրիտ ժամկետ չկա, քանի որ սա մկանային վնասվածք է: Սա բավականին լուրջ վնասվածք է, բայց բավարար չէ ասելու, որ Ալիսոնի մրցաշրջանն ավարտված է»,- գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացի դարպասապահը ազդրի վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» մարզման ժամանակ Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղից առաջ (4:1):

Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոն Բեքերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում բաց է թողել 21 գնդակ և անառիկ պահել ինը դարպասը։ Այս պահին Անգլիայի առաջնությունում անցկացրած 26 խաղից հետո «Լիվերպուլը» 60 միավորով առաջին տեղում է։