«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է պաշտպան Էրիկ Դայերի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Կողմերը պայմանագիր են կնքել 1 սեզոնի համար՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Ես շատ երջանիկ եմ Մյունխենում։ Հիմա իմ ապագան որոշված է, և ես կարող եմ կենտրոնանալ բացառապես իմ խաղի և այն բանի վրա, թե ինչպես կարող եմ օգնել ակումբին։ Մենք ցանկանում ենք կրկին հաղթել հանդիպումներ և տիտղոսներ, նույնիսկ եթե սա մեզ համար բարդ փուլ է հիմա»,- Դայերի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։