Կոդի Գակպոն պատմել է, որ կարող էր հայտնվել անգլիական մեկ այլ ակումբ

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն պատմել է, որ իր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն որոշել է տեղափոխվել «Լիվերպուլ»։

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ էր վարում ինձ հետ պայմանագիր կնքելու շուրջ՝ նախքան «Լիվերպուլ» տեղափոխվելը: Ես խոսեցի Էրիկ տեն Հագի հետ, բայց ի վերջո տեղափոխվեցի Լիվերպուլ, և դա լավագույն որոշումն էր ինձ համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս մրցաշրջանում Կոդի Գակպոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո, Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Լիվերպուլը» 60 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։