«Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել երկու ֆուտբոլիստից

«Բարսելոնան» պատրաստվում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել եզրային հարձակվող Ռաֆինյայից և պաշտպան Ժյուլ Կունդեից: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Լլուիս Միգելսանզը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները Ռաֆինյայի ու Կունդեի համար ակնկալում են մեծ գումարներ վաստակել։ Ղեկավարությունն ակնկալում է, որ այս երկու վաճառքները զգալիորեն կբարելավեն ակումբի ֆինանսական վիճակը:

Կունդեի գործող աշխատանքային պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։Ռաֆինյայի պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։